Այցելություն Ստեփանակերտի դպրոցներ և ՆՈՒՀ-եր


Այցելություն Ստեփանակերտի դպրոցներ և ՆՈՒՀ-եր

  • 20-01-2017 18:54:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչութան պետ Գայանե Սողոմոնյանն այցելել է Արցախի մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց, Ե. Չարենցի անվան թիվ 7  և Մ.  Մաշտոցի անվան թիվ 4 հիմնական դպրոցներ, ինչպես նաև  հ.1 և հ.3 մանկապարտեզներ: 
 
Երևանցի հյուրերին դպրոցականներն ու փոքրիկ արցախցիները դիմավորել են համերգ-ողջույնով: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ քննարկել են համագործակցության ընթացիկ ծրագրերը, այնպես նաև՝ 2017թ. նախատեսված միջոցառումները, իսկ ՆՈՒՀ-երում ներկայացվել են կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման մոտեցումները: 
Ստեփանակերտի վերոնշյալ մանկապարտեզներին և դպրոցներին Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են համակարգիչներ, մեթոդական գրականություն, երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր, գրենական պիտույքներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play