Հանդիպում ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ


Հանդիպում ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ

  • 20-01-2017 18:56:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո  Վարդանյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը և  սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Ստեփանակերտի քաղաքապատերանում հանդիպել են այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված   և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ: 
 
Հանդիպմանը սոցիալական ապահովության վարչության պետը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես կարևորվել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և այդ համատեքստում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում: Ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների   ընտանիքների անդամներն իրենց հերթին   երախտիքի խոսք են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ցուցաբերվող մշտական աջակցության համար:
Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկա, մանկական հագուստ և այլ պարագաներ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play