Քննարկվել են մարզական համագործակցությանն առնչվող ծրագրերը


Քննարկվել են մարզական համագործակցությանն առնչվող ծրագրերը

  • 20-01-2017 19:12:30   | Հայաստան  |  Սպորտ

 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն այցելել է Ստեփանակերտի  մանկապատանեկան  մարզադպրոց:
 
 Մարզադպրոցի տնօրենի ուղեկցությամբ Յուրի Մամիկոնյանը շրջել է դասասենյակներում, հետևել պարապմունքներին: Քննարկվել են նաև մարզական համագործակցությանն առնչվող առաջիկա ծրագրերն ու  իրականացվելիք միջոցառումները: 
Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի  մանկապատանեկան  մարզադպրոցին  նվիրաբերվել է  համակարգիչ և մարզագույք:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ