Խոշորացվող համայնքներում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների առկա իրավիճակին վերաբերող հարցեր


Խոշորացվող համայնքներում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների առկա իրավիճակին վերաբերող հարցեր

  • 20-01-2017 20:13:41   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում այցելություն էր կազմակերպել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Կողբ և Այրում խոշորացված համայնքներ: 
 
Այցի նպատակն էր Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների համատեքստում առկա իրավիճակի, արձանագրված դժվարությունների, խնդիրների ու հաջողությունների վերաբերյալ համապարփակ, փաստացի և արդի տեղեկատվության ստացումը և ամփոփումը, նշյալ համայնքներին առավել հասցեական մեթոդական օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև 2017-2018թթ. պլանավորվող  վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ առավել հիմնավոր որոշումների ընդունմանը նպաստելը: Հանդիպումներին մասնակցել են  Նոյեմբերյան, Կողբ և Այրում  համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, վարչական ղեկավարներն ու աշխատակազմերի ներկայացուցիչները: 
 
ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է ընթացիկ փուլի խնդիրները, գործընթացային և առօրյա աշխատանքին վերաբերող կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև պատասխանել համայնքների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
 
ԳՄՀԸ ծրագրի ներկայացուցիչները մասնակիցների հետ քննարկել են վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, համայնքներում կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև գործընթացում առաջացած որոշակի խնդիրներին, ճշգրտման ենթակա ընթացակարգային, ինչպես նաև համայնքներում էլեկտրոնային կառավարման, մասնակցային և տնտեսական զարգացմանն ուղղված պլանավորման, ժամանակակից՝ արդյունքահեն և ծրագրային բյուջետավարման բնագավառներում անելիքներին: ԳՄՀԸ ծրագրի ներկայացուցիչները կարևորել են համապատասխան կարողությունների հզորացումն ու զարգացման ուղղությունները:
 
Հանդիպումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել  աշխատանքները կազմակերպելու, աշխատանքային կարգով բարձրացված առանձին հարցերի արձագանքելու, ինչպես նաև նշյալ ուղղություններով ՏԿԶՆ-ԳՄՀԸ համագործակցությունը կազմակերպելու և շարունակելու վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play