«Այս նոր քաղաքական խաղում ևս Հայաստանը խայտառակ պարտություն է կրում».Հայկ Մարտիրոսյան


«Այս նոր քաղաքական խաղում ևս Հայաստանը խայտառակ պարտություն է կրում».Հայկ Մարտիրոսյան

  • 22-01-2017 20:34:50   | Հայաստան  |  Հասարակություն

 

Քաղնխնգետ Հայկ Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պաշտոնական Երևանում, ուր այդքան խրոխտաբար և հայհոյախոսության հասնող խրատներով հարձակվում և խոսում են սեփական քաղաքացիների դեմ՝ փոխանակ խստորեն խոսելու Ալեքսանդր Լապշինի արտահանձնման որոշման դեմ, բարձրաձայն և համարձակ դատապարտելու այդ արարքը և խիստ հրապարակային ճնշում բանեցնելու՝ այս կարևորագույն պարագայում լռում են:
 
Փոխարենը գործի են անցել դարձյալ հասարակական կազմակերպությունները, անհատներ: Իսկ պետությունը դարձյալ բացակայում է:
Իսկ դա նշանակում է, որ այլևս որևէ մեկը դրսից չի հանդգնի մեկնել Արցախ, որը Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է համարում, թեև չի ճանաչում: Փոխարենը այստեղից-այնտեղից ինչ-որ դավաճաններ է գտնում Ադրբեջանը, որոնց տանում է Բաքու և միջազգային ասպարեզում դա զենք դարձնում Հայաստանի դեմ: Այս նոր քաղաքական խաղում ևս Հայաստանը խայտառակ պարտություն է կրում: Եվ դա լուրջ հետևանքներ է ունենալու:
Լապշինի դեպքը ցույց է տալիս, որ մի քանի մարդկանց անձնական կամ գործարար հարաբերությունները արտահանձնող երկրում ավելի կարևոր են՝ քան սեփական պետության և ազգային շահերը»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն