ՃՏՊ ՌԴ Կրասնոդարի մարզում (լրացված)


ՃՏՊ ՌԴ Կրասնոդարի մարզում (լրացված)

  • 22-01-2017 20:46:55   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 7 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց. տուժածների տվյալները ճշտվում են:
 
Ժամը 17.00-ին կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ, ով տեղակացրեց, որ իրենց մոտ են հոսպիտալացվել 9 ՀՀ քաղաքացի Վ. Սահակյանը, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյանը, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյանը, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյանը, 1988 թ. ծնված  Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյանը, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյանը, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյանը:
 
Ա. Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը և Վ. Սահակյանը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (5 տուժած)՝ միջին ծանրության:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն