Samsung-ը հայտնել է Galaxy Note 7 սմարթֆոնի պայթելու պաշտոնական վարկածը


Samsung-ը հայտնել է Galaxy Note 7 սմարթֆոնի պայթելու պաշտոնական վարկածը

  • 23-01-2017 13:49:22   | Ճապոնիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Samsung ընկերությունը Galaxy Note 7 սմարթֆոնների ինքնապայթեցման գործում պաշտոնական վարկած է համարել հեռախոսների մարտկոցների և դրանց ծրագրային թերությունների սպասարկումը: Վեհաժողովի տեսանյութը, որի ժամանակ հայտարարվել է պաշտոնական վարկածը` հրապարակվել է Samsung-ի պաշտոնական կայքում, սակայն հետո հանվել է, գրում է Interfax-ը:
 
2016 թվականի սեպտեմբերին Samsung ընկերությունն արձանագրված մի շարք ինքնապայթեցման դեպքերից հետո, ստիպված է եղել հետ կանչել թողարկած ավելի քան 2.5 մլն Galaxy Note 7 սմարթֆոն: Վերջինս արտադրանքից և վաճառքից հանվել էր, ինչն ընկերության վրա արժեցել էր մոտ 5 մլրդ դոլար:
Samsung-ի ինժեներներն անկախ փորձագետների հետ միասին ավելի քան 200 հազար Galaxy Note 7 սմարթֆոնների և 30 հազար մարտկոցների վրա հետազոտություն են իրականացրել` ստուգելով ապարատային և ծրագրային ապահովման բաղադրիչները մինչև խանութներ սմարթֆոնների առաքման գործընթացը: Ընկերությունը ներողություն է խնդրել գնորդներից, բիզնես-ընկերներից և խոստացել, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play