Աստանայում մեկնարկել են Սիրիայի շուրջ բանակցությունները


Աստանայում մեկնարկել են Սիրիայի շուրջ բանակցությունները

  • 23-01-2017 14:38:06   | Ղազախստան  |  Միջազգային

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրայի շուրջ ռազմական հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացը, գրում է Gazeta.ru-ն:
 
Բանակցություններին ընդգրկված են Սիրիայի և կառավարական, և զինված ընդդիմության պատվիրակությունները: Ներկա են նաև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և ՄԱԿ-ը ներկայացնող պատվիրակությունները: 
Նշվում է, որ հիմնական հարցերը, որոնք պետք է քննարկվեն ներկա գտնվող պատվիրակությունների կողմից, հրադադարի ռեժիմի ամրապնդումն է և քաղաքական բանակցային գործընթացի խթանումը` Ժնևում փետրվարի 8-ին կայանալիք խորհրդատվությունների նախաշեմին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play