ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է լրագրողների հավատարմագրում


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

  • 23-01-2017 15:49:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Զանգվածային լրատվության մասին»  ՀՀ օրենքի և «ՀՀ կրթության և գիտության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգի» համաձայն, հայտարարում է 2017թ. նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
 
Հավատարմագվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`
 
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
 
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
 
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
 
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները 
 
Հավատարմագրման համար դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության աշխատակազմ   (Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հեռ.` 52-73-43  կամ դիմումն ուղարկել info@edu.am էլեկտրոնային հասցեով:
 
Հավատարմագրման համար դիմումները պետք է ներկայացնել մինչեւ 2017թ. փետրվարի 10-ը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն