Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը


Մեկնարկել է Վեդու ջրամբարի շինարարությունը

  • 23-01-2017 14:56:23   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Վեդու ջրամբարի շինարարությունը շատ կարևոր նախաձեռնություն է. Սա նորանկախ Հայաստանի Հանրապետութան պատմության մեջ կառուցվող առաջին ջրամբարն է»:
  Այս մասին Վեդու ջրամբարի շինաշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում ասաց ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն այսօր ու կտևեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն մ³ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:
 
Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ-ների պոմպակայանների իշխման տակ գտնվող շուրջ 2900 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս համակարգով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայել շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 300 հա-ով:Ոռոգման ցանցի վերակառուցման և ցանցի արդիականացման արդյունքում 
կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաև՝ շահագործման ու պահպանման ծախսերը: Համակարգի կորուստները ներկայումս գնահատվում են 40-50 % սահմանում: Ծրագրի իրականացման արդյունքում ցանցի կորուստները կկրճատվեն մինչև 15-20 %:
 
Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³ , որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը: Այդպիսով, ծրագրի ազդեցությունը կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա:
 
Նշենք, որ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ:
 
 
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play