Խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության կանցկացվեն Լեռնային Ղարաբաղում.Հրաչյա Ռոստոմյան


Խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության կանցկացվեն Լեռնային Ղարաբաղում.Հրաչյա Ռոստոմյան

  • 23-01-2017 16:43:27   | Հայաստան  |  Սպորտ

 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով միջոցներ են ձեռնարկվում խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների 2017 թվականի ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության Լեռնային Ղարաբաղում անցկացնելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանները, քննարկել բոլոր հնարավորությունները խաղային մարզաձևերից մի քանիսի ՀՀ առաջնությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու համար՝ այդ առաջնությունները նվիրելով Արցախի անկախության 25-ամյակին»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
 
Նախարարը հանձնարարել է նաև ԼՂՀ-ում կազմակերպել ատլետիկա, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերի մարզիչների սեմինար-խորհրդակցություններ: 
Նշենք, որ սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայկական երկու հանրապետությունների համագործակցության վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել 2016 թվականի նոյեմբերին Հ. Ռոստոմյանի ԼՂՀ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում նախարարը ԼՂՀ նախագահի և վարչապետի հետ քննարկել է ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play