Կիոկուշին կարատեի անվճար խմբակներ՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար


Կիոկուշին կարատեի անվճար խմբակներ՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար

  • 23-01-2017 17:00:43   | Հայաստան  |  Սպորտ

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան (KWF), ինչպես որ խոստացել էր, սկսել է նոր խմբակների հիմնումը՝ շեշտը դնելով մարզերի ու սահմանամերձ համայնքների վրա:
 
Փետրվարի սկզբից արդեն կգործեն խմբակներ Արտաշատում, Փարաքար գյուղում, Աբովյան քաղաքում, Նոր հաճնում:
 
Մարտ ամսից կբացվեն եւս 10 խմբակներ, որի մասին լրացուցիչ կլինի  տեղեկատվություն:
 
Նշենք, որ ֆեդերացիան սահմանամերձ համայնքներում գործող խմբակների մարզիչների վարձատրությունը  վերցնում է իր վրա ու խմբակները գործելու են ԱՆՎՃԱՐ հիմունքներով:
 
Կիոկուշին կարատեի ֆեդերացիան նպատակ ունի նոր մարդկանց ներգրավելու ու մեծացնելու ֆեդերացիայի անդամների քանակը, որի ուղղությամբ արդեն իսկ կատարվում են աշխատանքներ:  
 
Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիա  (KWF)
Նոյյան տապան  -   Սպորտ