ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ոստիկանությունում


ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ոստիկանությունում

  • 23-01-2017 17:07:07   | Հայաստան  |  Իրավունք

Հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետ  Վլադիմիր Գասպարյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային: 
Ողջունելով  հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների իրավապահների   համագործակցության  նշանակությունը և հավաստեց , որ Հայաստանի ոստիկանությունը առարկայական քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարիա Ցոցորկովան անդրադարձավ ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ Վալադիմիր Գասպարյանը հավելեց, որ   իրավապահ գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նաև տարբեր երկրների ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերություններով, մասնավորապես՝ արդի մարտահրավերների հակազդման ուղղությամբ: 
 Մարիա Պավլովա Ցոցորկովան նշեց, որ Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է աջակցել երկու երկրների ոստիկանական համակարգերի փոխգործակցության սերտացմանը: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք