Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել


Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել

  • 24-01-2017 13:44:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մամուլի որոշ միջոցներ ուղղորդված կեղծ տեղեկատվություն էին տարածել, թե, իբր, տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպումը, որի ընթացքում էլ բացառվել է հնարավոր համագործակցությունը:
Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել:
 
Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա: ՀԱՄԱԽՄԲՄԱՆ վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և 
տարբերում են համագործակցություն, հարգանք և ցուցակ հասկացությունները:
 
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ
Արեգնազ Մանուկյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play