Կաթվածահար եղած մարդու ուղեղում տեղադրված կիբեռնետիկ իմպլանտը վերջինիս վերադարձրել է մատները շարժելու հնարավորությունը


Կաթվածահար եղած մարդու ուղեղում տեղադրված կիբեռնետիկ իմպլանտը վերջինիս վերադարձրել է մատները շարժելու հնարավորությունը

  • 24-01-2017 14:08:27   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կյանքի վերջին վեց տարիների ընթացքում ամբողջությամբ կաթվածահար եղած մարդու ուղեղում տեղադրված հատուկ իմպլանտը նրան վերադարձրել է մատները շարժելու հնարավորությունը:
 
ԱՄՆ-ի Օհայո նահանգի համալսարանի գիտնականների կողմից ստեղծված կիբեռնետիկ չիպն ազդակները ուղարկում է մոտակա ընդունիչին, որը դրանք մշակում է և փոխանցում մարդու ձեռքին հագցված հատուկ էլեկտրոնային ձեռնոցին: Ինչպես տեղեկացվում է, ձեռնոցում կան էլեկտրոնային լարեր, որոնք խթանում են ձեռքի որոշակի մկանները` այդպիսով ստիպելով մատներին շարժվել: Սարքի արդյունավետությունն այնպիսին է, որ կաթվածահար եղած մարդը դրա օգնությամբ կարողացել է կիթառ  նվագել` այդ կերպ զարմացնելով ոչ միայն գիտնականներին, այլ փորձին մասնակցող բժիշկներին: 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play