SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է տիեզերական հրթիռի ուղղահայաց վայրէջքը (տեսանյութ)
24-01-2017 14:12:34 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Նախկինում հրթիռի ուղղահայաց վայրէջքը մոլորակի և արբանյակների վրա մենք կարող էինք տեսնել միան մուլտֆիլմերում և գիտաֆանտաստիկ ֆիլմերում, քանի որ իրականում այդպիսի վայրէջքը տիեզերական ընկերությունների համար համարվում է բավականին դժվար խնդիր:
Սակայն այս կարծրատիպը կոտրվեց, երբ 2016 թվականի ապրիլի 8-ին ամերիկյան մասնավոր SpaceX ընկերությունը հաջողությամբ կատարեց հրթիռի առաջին ուղղահայաց վայրէջքը:
Դրանից հետո նրանք նույն փորձը կրկնեցին` այս անգամ լողացող զբոսանավն օգտագործելով որպես վայրէջքի հրապարակ: Հրթիռի ուղղահայաց վայրէջք կատարելու հնարավորությունը նշանակում է, որ ցանկության դեպքում հրթիռի գործարկումը կարելի է կատարել ավելի մատչելի, իսկ թափոններն օգտագործել հաջորդ ծրագրերի համար: Հենց այդ պատճառով է, որ մինչ այս տիեզերական ընկերությունները հրթիռները կառուցում էին այնպիսի հաշվարկներով, որպեսզի թափոնների մի մասը կամ հայտնվի օվիկանոսի մեջ, կամ այրվի մթնոլորտում: SpaceX ընկերության արձանագրած հաջողությունը հեռանկարում թույլ կտա ոչ միայն միջոցներ տնտեսել հաջորդ թռիչքների համար, այլև էականորեն կրճատել ժամանակն այդ թռիչքների միջև: