Նանոկառուցվածքային ապակուց մշակված նոր կրիչի վրա մարդու թվային տվյալները կարելի է պահպանել միլիարդավոր տարիներ


Նանոկառուցվածքային ապակուց մշակված նոր կրիչի վրա մարդու թվային տվյալները կարելի է պահպանել միլիարդավոր տարիներ

  • 24-01-2017 17:55:14   | Մեծ Բրիտանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ժամանակի ընթացքում ամեն ինչ անպիտան է դառնում, ուստի մենք չունենք հնարավորություն մեր թվային տվյալները այս կամ այն կրիչի վրա պահպանել անժամկետ: Սակայն շուտով այս ամենը կարող է փոխվել Սաութհեմթոն համալսարանի գիտնականների շնորհիվ: 
 
Բանն այն է, որ գիտնականներն օգտագործելով նանոկառուցվածքային ապակի, հաջողությամբ մշակել են տվյալների ձայնագրման և  կարդացման նոր տեխնոլոգիա: Տվյալների պահպանության նշյալ սարքն ունի ոչ մեծ ապակյա սկավառակի տեսք մեկ քառորդից ավելի մեծ չափերով, որն ընդունակ է պահպանել մինչև 360 տերաբայթ ծավալով տվյալներ և դիմացկուն է անգամ 1000 աստիճան Ցելսուսի պայմաններում: Դա նշանակում է, որ միջին սենյակային ջերմաստիճանի պայմաններում նման կրիչի վրա տվյալները կարելի է պահպանել շուրջ 13,8 մլրդ տարի: Նշվում է, որ տվյալները կրիչի նանոկառուցվածքային շերտերի վրա ձայնագրվում են գերարագ կարճ և լազերային իմպուլսների օգնությամբ, իսկ այդ շերտերը գտնվում են միմյանցից ընդամենը 5 միկրոմետր հեռավորության վրա:  
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play