Ռուս սակրավորները Հալեպում 57 շինություն են ականազերծել


Ռուս սակրավորները Հալեպում 57 շինություն են ականազերծել

  • 25-01-2017 11:34:59   | Սիրիա  |  Հասարակություն

Անցած օրվա ընթացքում ռուս զինվորականները Հալեպում ավելի քան 70 հա տարածք են ականազերծել, գրում է Interfax-ը:
 
«Միայն երեկ ռուսական սակրավորների ջանքերով հաջողվել է ականազերծել շուրջ 70 հա  հողատարածք, որն իր կազմում ընդգրկում է ավելի քան 57 շենք և շինություն», - նշվում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի տարածած հայտարարության մեջ: Նրանց փոխանցմամբ, ականազերծված տարածքով անցնում է ավելի քան 11 կմ ճանապարհ:
Հավելենք, որ ռուսական պահեստազորային ուժերի բժիշկները Հալեպի և Դամասկոսի գավառներում օգնություն են ցուցաբերել 139 խաղաղ բնակիչների:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play