Հրաչյա Հարությունյանը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությամբ կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն


Հրաչյա Հարությունյանը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությամբ կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն

  • 25-01-2017 11:42:43   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի եւ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջեւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:
 
Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Ներկայումս նրա առողջական վիճակը բուժաշխատողները գնահատել են բավարար:
 
Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերվեն Հ. Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:
 
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատասխան նամակով տեղեկացրել է նաեւ, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության:
 
 
 
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play