Արեգականային համակարգում 9-րդ մոլորակ է հայտնաբերվել


Արեգականային համակարգում 9-րդ մոլորակ է հայտնաբերվել

  • 25-01-2017 12:49:08   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Դեռևս 20-րդ դարում մինչև Պլուտոնի հայտնաբերումը խոսակցություններ կային 9-րդ մոլորակի մասին, որը գտնվում է Նեպտունի հետևում: Վերջինիս առկայությունը փաստում է գրավիտացիոն ալիքների պահվածքի առանձնահատկությունը, որը կարող է առաջանալ շատ մեծ զանգվածով օբյեկտի ներկայության պարագայում: 
 
Ավելի ուշ այդ մոլորակը համարվել է հայտնաբերված Պլուտոնը, սակայն գրավիտացիոն աղավաղումներն այդպես էլ չեն բացատրվել մինչ այն պահը, երբ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը փաստեր է ներկայացրել, որով ապացուցվում է 9-րդ մոլորակի գոյությունը և Արեգակնային համակարգի շուրջ նրա ունեցած 15 հազար տարվա պտույտը:
Ներկայումս 9-րդ մոլորակի գոյությունը շարունակում է մնալ ընդամենը հիպոթետիկ ենթադրություն, քանի որ ոչ ոք առայժմ այն անձամբ չի տեսել: Աստղագետների կարծիքով` դրա պատճառը մոլորակի վիթխարի ուղեծիրն է: Եթե այդ մոլորակն իսկապես գոյություն ունի, ապա ավելի հավանական է, որ այն մոտավորապես 2-15 անգամ ավելի ծանր է, քան Երկիր մոլորակը, իսկ նրա ուղեծիրն Արեգակից գտնվում է մոտավորապես 200-ից 1600 աստղագիտական միավոր հեռավորության վրա: 
Նշվում է, որ մեկ աստղագիտական միավորը հավասար է 150 մլն կիլոմետրի, հետևաբար 9-րդ մոլորակը կարող է գտնվել Արեգակից 240 մլն կիլոմետր հեռավորության վրա: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ