«ԱրՄաթի» շրջանավարտը ծառայում է N զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում


«ԱրՄաթի» շրջանավարտը ծառայում է N զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում

  • 25-01-2017 13:38:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու շրջանավարտները իրենց գիտելիքների ու փորձի շնորհիվ արդեն հաջողությունների են հասնում տարբեր ոլորտներում: Ասվածի օրինակ է Արման Խաչատրյանը, ով ծառայում է Արցախի հյուսիսային շրջանում գտնվող N զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում:
 
Արման Խաչատրյանը 2014թ-ից ակտիվ մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություների միության (ԻՏՁՄ) Վեդիում գործող Ռոբոտաշինության խմբակի աշխատանքներին և աչքի է ընկել իր նորարարական և նախաձեռնողական գաղափարներով, խնդիրների լուծման արագ կողմնորոշվելու ունակությամբ: 2014-ին ԴիջիԹեք միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարվեց Վեդիի ռոբոտաշինության խմբակի սաների կողմից պատրաստված Ժոժո ռոբոտի կողմից. Ժոժոն կտրեց ցուցահանդեսի կարմիր ժապավենը: Կարճ ժամանակ անց, խմբակի տղաները ժապավեն կտրող ռոբոտը վերածեցին տոնածառ զարդարող ռոբոտի:
2015-ին ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսին Արմանն ու խմբակի մյուս սաները իրենց ստեղծած ԲՕՌ (բանակին օգնական ռոբոտ) ռոբոտը: Արմանը մասնակցել է նաև ԴիջիՔեմփ նորարարական ճամբարին և մի շարք այլ միջոցառումների:
2015-ին նա բարձր գնահատականներով ընդունվել է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի Բիզնես և Կառավարում բաժին, իսկ 2016թ. հունվարին զորակոչվել է ՀՀ բանակ ու ծառայության անցել Արցախի հյուսիսային շրջանում գտնվող N զորամասում:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում Արմանի ցուցաբերած ինժեներատեխնիկական հմտությունների համար նրան տեղափոխել են ծառայելու նույն զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում՝ որպես օպերատոր: Այժմ նրան վստահված է մի քանի հրաձգարանի տեխնիկական և ռադիոէլեկտրոնային սպասարկումը: Հրամանատարների հավաստմամբ, ծառայությունը կատարվում է զինվորական պատշաճ պատասխանատվությամբ:
 
Արման Խաչատրյանին մաղթում ենք անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
Նշենք, որ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները անվճար հիմունքներով գործում են Հայաստանի՝ ներառյալ Արցախի արդեն 196 դպրոցներում: «ԱրՄաթ» լաբորատորիաներում դպրոցականները ստանում են ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ ուսումնասիրելով ռոբոտաշինության և ծրագրավորման հմտություններ: «ԱրՄաթ» լաբորատորիաների թիվն օրեցոր ավելանում է, քանի որ ԻՏՁՄ-ն նախատեսել է ինժեներական լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցականների համար:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play