«Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է».Գագիկ Սուրենյան


«Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է».Գագիկ Սուրենյան

  • 25-01-2017 14:27:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.
 
«Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Հունվարի 25-ին և 26-ին նրա ազդեցության գոտում կլինեն հատկապես Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր մարզերը և Երևանը, որտեղ ժամանակ առ ժամանակ կտեղա միջին ինտենսիվության ձյուն: Հունվարի 27-ին և 28-ին ցիկլոնի կենտորնը կմոտենա հանրապետության տարածքին, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 29-ի առավոտյան ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ին հատկապես գիշերային ժամերին բոլոր մարզերում կբարձրանա 8-10 աստիճանով»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն