ԵՊԲՀ դոցենտը դասախոսել է Հունաստանի առաջատար համալսարանական հիվանդանոցներում


ԵՊԲՀ դոցենտը դասախոսել է Հունաստանի առաջատար համալսարանական հիվանդանոցներում

  • 25-01-2017 14:43:08   | Հունաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Էրազմուս+ Միջազգային» կրթաթոշակային նախագծի շրջանակում ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման դեկանի տեղակալ և հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ Անահիտ Ազնաուրյանը  Արիստոտելի համալսարանի (Հունաստան) հյուսվածաբանության, պլաստիկ վիրաբուժության և ներքին հիվանդությունների ամբիոններում հանդես է եկել դասախոսությունների շարքով: 
 
Հունվարի 8-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մասնագիտական նյութի հիմանական թեման նվիրված էր  փոքր  շարակցական հյուսվածքի կառուցվածքա-ֆունկցիոնալ փոփոխություններին, ինչպես նաև  մարսողական համակարգի ավշային հյուսվածքի փոփոխություններին Կրաշ համախտանիշի պայմաններում: 
Դասախոսություններն անցկացվեցին Հունաստանի Սալոնիկ քաղաքի՝ Պապագեորգիի և Հիպոկրատի անվան համալսարանական առաջատար հիվանդանոցներում: 
Նախագծի ավարտին պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էֆտերպի Դեմիրին դասախոսական նյութի բարձր մակարդակով մատուցման համար  Անահիտ Ազնաուրյանին հանձնեց հատուկ վկայական: 
Դասախոսություններն ամփոփոխ իր ելույթում օտարերկրացիների ուսուցման դեկանի տեղակալը նշեց, որ Հայաստանը և Հունաստանը բժշկական կրթության ոլորտում ունեն արդեն իսկ ձևավորված ավանդույթներ, որոնք նման ծրագրեր շնորհիվ հաջողությամբ շարունակվում են: 
Մասնակցի խոսքով՝ կրթաթոշակային նախագծին մասնակցության շնորհիվ ձեռք բերվեց հյուսվածաբանության ոլորտում դասավանդման նոր փորձ, ինչպես նաև ձևավորվեցին հետագա համագործակցության նախադրյալներ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play