Ցավակցական նամակ ՀՀ-ում Իտալիայի դեսպանին


Ցավակցական նամակ ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

  • 25-01-2017 17:05:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Իտալիայի Հանրապետության լեռներում տեղի ունեցած ձնահյուսի և փրկարար ծառայության կործանված ուղղաթիռի հետևանքով զոհերի և կորուստների կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլիին. նամակում մասնավորապես ասվում է.
 
Ձերդ գերազանցություն,
 
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում տեղի ունեցած ձնահյուսի և փրկարար ծառայության կործանված ուղղաթիռի դեպքերի կապակցությամբ:
Կիսում ենք զոհվածների ընտանքիների և հարազատների խոր վիշտը, հայտնում մեր զորակցությունն ու մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: Վստահ ենք, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները: 
Խնդրում եմ ևս մեկ անգամ ընդունել մեր խորին ցավակցությունն ու զորակցությունը: 
 
Հիշեցնենք, որ  հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում գտնվող հյուրանոցը հայտնվել էր ձնահյուսի տակ, զոհվել է 18, անհետ կորած Է համարվում 11 մարդ: Այդ պահին շենքում գտնվող 30 մարդուց փրկվել են 9-ը՝  ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս Էին եկել հյուրանոցից և նույնպես ողջ մնացել:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հունվարի 24-ին Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում կործանվել է Իտալիայի Փրկարար ծառայության ուղղաթիռը, որը մասնակցում էր այդ շրջանում փրկարարական աշխատանքների: Օդանավում եղել է 6 մարդ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play