Դավիթ Լոքյանն ընդունել է «Հայ օգնության միություն» կազմակերպության պատվիրակությանը


Դավիթ Լոքյանն ընդունել է «Հայ օգնության միություն» կազմակերպության պատվիրակությանը

  • 25-01-2017 17:24:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը:  
 
Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերի ձեռքբերումները, որոնց շրջանակներում   իրականացվել են նախակրթարանների, դպրոցների, բուժկետերի վերանորոգման և կահավորման, ինքնահոս ոռոգման ջրով ապահովման, ճանապարհների խճապատման աշխատանքներ: 
 
«Հայ օգնության միություն»-ը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացնում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է առնվազն 90 ջերմատների կառուցում: ՀՕՄ-ն իր համաֆինանսավորման շրջա¬նակ¬¬ներում արդեն ապահովել է 30 ջերմատներում կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումը: 
 
Կարևորելով համայնքներում կազմակերպության կողմից տարվող բարեգործական  աշխատանքները, նախարար Լոքյանը, հղում անելով   ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, նշել է, որ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինի  հավելյալ արժեք ստեղծելու գաղափարը:  
 
Հանդիպման ավարտին համայնքներում ՀՕՄ-ի աշխատանքներն ավելի թիրախային դարձնելու և նախարարության կողմից համապատասխան խորհրդատվություն ստանալու նպատակով կողմերը պայմանավորվել են հանդիպումներն առավել հաճախակի դարձնել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play