Ամփոփվել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործունեության արդյունքները


Ամփոփվել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործունեության արդյունքները

  • 25-01-2017 18:06:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը: Խորհրդի նախագահին զեկուցվեց 2016 թվականին կատարված աշխատանքների մասին, սահմանվեցին 2017 թվականի գործունեության հիմնական ուղղությունները:
 
ՃՊԿԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանն իր զեկույցում ներկայացրեց ակադեմիայի 2016 թ. ուսումնամեթոդական և գիտահետազոտական, ինչպես նաև՝ ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները , քննարկվեց և հաստատվեց 2017թ. բյուջեն: Հ. Մաթևոսյանը նախանշեց նաև ՃԿՊԱ աշխատանքների իրականացման հիմնական ուղղությունները `   ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում, որակավորման  բարձրացում, հրշեջ-փրկարարների վերապատրաստում, որակավորման բարձրացում, բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով  մասնագետների  պատրաստում, բնակչության ուսուցում, գիտամեթոդական աշխատանքների կատարում, միջազգային համագործակցություն: Ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման ծրագրով` նախատեսված 1830-ի փոխարեն վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ է անցել 1884 ունկնդիր  87 ուսումնական խմբում` նախատեսված 86-ի փոխարեն: ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից ուսուցում է անցել  546 ունկնդիր, ՀՀ մարզերից՝ 361, Երևանի քաղաքապետարանից և Երևան քաղաքի վարչական շրջաններից՝ 977 ունկնդիր: 2016 թվականին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետում կազմակերպվել և անցկացվել են ՓԾ ծառայողների վերապատրաստման դասընթացներ, առարկայական ստուգարքներ ու քննություններ (մասնակցել է 429 ՓԾ ծառայող` նախատեսված 243-ի փոխարեն), ինչպես նաև` «INSARAG»-ի միջազգային որակավորման քննությունների նախապատրաստման դասընթացներ: Այսօր Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սովորում է շուրջ 1150 ուսանող: 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանին զեկուցվեց նաև հաշվետու ժամանակահատվածում հրատարակված աշխատանքների,գիտական հոդվածների, ներկայացված զեկուցումների մասին:
Հաշվետու ժամանակահատվածում հրատարակվել են 37 ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանք, 29 գիտական  հոդված, «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական և գիտամեթոդական հոդվածների   ժողովածուն, «911» պաշտոնաթերթը: Հրատարակման է պատրաստվել 68 գիտական հոդված ,կազմվել են վերապատրաստման ուսումնա-մեթոդական պլաններ` տարբեր կատեգորիանների համար: Ղեկավարվել է 36 մագիստրոսական ատենախոսություն: Ներկայացվել են 15 զեկուցումներ միջազգային գիտական, գիտագործնական խորհրդակցություններում և խորհրդաժողովներում: Մշակվել են կարգեր, կանոնակարգեր, ընթացակարգեր և այլ փաստաթղթեր կրթության զարգացման և որակի ապահովման ուղղությամբ: Խորհրդի նախագահին զեկուցվեց նաև բնակչության ուսուցման, մշակութային դաստիարակության ուղղությամբ տարվող  և այլ լրացուցիչ աշխատանքների , ինչպես նաև ` միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի և միջազգային մի շարք միջոցառումներին մասնակցության մասին: Ակադեմիան աշխատանքներ է իրականացրել նաև ուսումնական բազայի բարելավման ուղղությամբ. վերանորոգվել է Ստեփանավանի ուսումնական մասնաշենքի դահլիճը: Ավելացվել են նաև գործնական աշխատանքներ կատարելու հնարավորություններն` ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնագործնական պարապմունքների բազայում: 
Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը Ակադեմիայի գործունեության արդյունքները գնահատեց դրական` հույս հայտնելով, որ սպասվող տարին ևս բեղուն կլինի :
  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն