ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 26-01-2017 14:15:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Ճարճակիս, Սիփան, Միջնատուն, Լեռնապար, Միրաք, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Օթևան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
 
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են: 
 
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:
 
Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Վայոց ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play