Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի այլընտրանքային բոլոր ուղղություններն այժմ քննարկման փուլում են. Վահան Մարտիրոսյան (տեսանյութ)
26-01-2017 16:04:27 | Հայաստան | Հասարակություն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի այլընտրանքային բոլոր ուղղություններն այժմ քննարկման փուլում են: Այս մասին հունվարի 26-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ըստ նրա` քննարկման փուլում են նաև «Սուխոյ ջեթ» ընկերության հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու մասին հարցերը:
Նշենք, որ այսօր կայացած նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց. «Հաշվի առնելով մեր բանակցությունները Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները` ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը նույնպես կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այըլնտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ»: