Սուրեն Կարայանի կանխատեսմամբ` հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը կստեղծվի առաջիկա ամիսներին (տեսանյութ)


Սուրեն Կարայանի կանխատեսմամբ` հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը կստեղծվի առաջիկա ամիսներին (տեսանյութ)

  • 26-01-2017 16:38:45   | Հայաստան  |  Տնտեսություն



ՀՀ Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կանխատեսմամբ` հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը կստեղծվի առաջիկա ամիսներին: Այս մասին նա նշեց կառավարության հունվարի 26-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում:
 
Նա, մասնավորապես, նշեց, որ ՀՀ վարչապետի Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես ռուս գործընկերների, այլև ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Նրա փոխանցմամբ`  հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի նպատակն է ֆինանսական ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կնպաստեն երկու երկրների միջև ապրանքաշրջանառության բարձրացմանը, ներմուծման փոխարինմանը, արդյունաբերության կոոպերացիայի զարգացմանը, այդ թվում նաև արտահանման աճին:  
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play