Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին


Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին

  • 26-01-2017 16:53:37   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանին:
 
Նախարարը շնորհավորել է Արմեն Մկրտչյանին և մաղթել աշխատանքային հաջողություններ: «Տարիների Ձեր մասնագիտական և աշխատանքային փորձը փոխանցելով մեր ազատ ոճայիններին և մեր համատեղ աշխատանքով, վստահ եմ, որ հասնելու ենք մարզական լավ արդյունքների: Հուսով եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեր ազատ ոճայինները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ: Շնորհակալություն եմ հայտնում Արայիկ Բաղդադյանին՝ նրա ղեկավարությամբ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ ունենալու համար»,- իր խոսքում նշել է նախարարը:
 
Արմեն Մկրտչյանը 1996 թ. Ատլանտայի  օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 1995 թ. աշխարհի երրորդ մրցանակակիր, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ