Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներդրել է «Որոնում» ծառայությունը (տեսանյութ)


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներդրել է «Որոնում» ծառայությունը (տեսանյութ)

  • 26-01-2017 17:09:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկայացնում է «Որոնում» ծառայությունը: 
 
Ծառայության գործունեությունն ուղղված է բնակչության տեղաշարժի արդյունքում կազմալուծված ընտանիքների վերամիավորմանը, պատերազմների, աղետների և հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների որոնմանը և զոհվածների շիրիմների վայրը հաստատող փաստաթղթերի հայտնաբերմանը, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում տարհանված, գերության մեջ և հարկադիր աշխատանքային գաղութներում գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերի որոնմանը և հատկացմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում»  ծառայությունը տարեկան ստանում է մոտ 40-50 հայտ, որոնց մեծամասնությունը փակվում է դրական արդյունքով:
Հայցում ենք լրատվամիջոցի աջակցությունը տեղեկատվության տարածման և որոնման աշխատանքների անցկացման գործում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն