Նոր ջերմամեկուսիչ պատ` Ստեփանավանի մոդուլային դպրոցում


Նոր ջերմամեկուսիչ պատ` Ստեփանավանի մոդուլային դպրոցում

  • 26-01-2017 18:42:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին կից ինժեներատեխնիկական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ, որոնք հանդիսանում են տարբեր մասնագիտական և շինարարական կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԶԾ կազմակերպության ներկայացուցիչներ: 
 
Քննարկման օրակարգում «Ար և Ար Դիզայն Քնսթրաքշն» ԱՊԸ-ի կողմից շենքերի պատող կոնստրուկցիաների համար առաջարկվող նոր տիպի ջերմամեկուսիչ պատի կոնստրուկտիվ լուծումները Ասիական զարգացման բանկի «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» իրականացման շրջանակներում նախագծված մոդուլային դպրոցների նախագծերում կիրառության հնարավորության հարցն էր: 
 Նոր տիպի ջերմամեկուսիչ պատի կոնստրուկտիվ լուծումների ու առանձնահատկությունների մանրամասն ներկայացումից հետո հանձնաժողովի անդամների բարձրացրած բազմաթիվ հարցերին հստակ և հիմնավորված պատասխան տալու նպատակով հանձնարարվեց «Շինսերտիֆիկատ ընկերությանը 5-օրյա ժամկետում իրականացնել ևս մեկ ստուգիչ փորձարկում: Դրական արդյունքից հետո փորձարարական հիմունքներով այն կկիրառվի Ասիական զարգացման բանկի կողմից «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում նախագծված Ստեփանավանի մոդուլային դպրոցի սպորտդահլիճի նախագծում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն