Բանանի ներկրման հարցը՝ ՊԵԿ նախագահի և ԱԺ պատգամավորի հանդիպման առանցքում


Բանանի ներկրման հարցը՝ ՊԵԿ նախագահի և ԱԺ պատգամավորի հանդիպման առանցքում

  • 26-01-2017 19:11:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ընդունել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ բանանի ներկրմանը վերաբերող տվյալները համատեղ քննարկելու կոմիտեի առաջարկի շրջանակում:
 
Ներկայացվել են Հայաստան ներկրվող բանանի վիճակագրությանն առնչվող ընդգրկուն հարցեր: Պատգամավորին է տրամադրվել անհրաժեշտ տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից հետո ծագող հարցերը լրացուցիչ պարզաբանելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ պատգամավորի հարցադրումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունն ապահովելու առնչությամբ: 
 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play