ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 26-01-2017 19:12:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
 
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ,  Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են: 
 
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:
 
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Վայոց ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն