ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 27-01-2017 11:11:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Ցողամարգ-Բավրա, Շիրակի մարզի Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Զույգաղբյուր, Թավշուտ, Սառնաղբյուր, Կրասար, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով: 
Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածը, Ոսկեպարի և Տիգրանաշենի ոլորանները, Ոսկեպար-Կիրանց, Սարավան-«Զանգեր», Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը, Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: 
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:
Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կապան-Գորիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
 
ՀՀ տարածքում ավտոճանապարհների մասին թարմ տեղեկատվությունը յուրաքանչյուր ժամը մեկ տեղադրվում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝http://www.mes.am/hy/roadsinarmenia/item/2017/01/27/chanaparhner/:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն