«Վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է».Կարեն Կարապետյան


«Վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է».Կարեն Կարապետյան

  • 27-01-2017 13:06:11   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցից հատված, որը հրապարակվել է  բրիտանական հեղինակավոր “The Banker” ամսագրում
 
 
      Հարց - Ի՞նչ առաջնահերթություններ կան, որոնց  անդրադառնալու եք  որպես վարչապետ:
 
      Պատասխան. ՀՀ վարչապետ - Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է: Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնահերթ, իսկ որը՝ երկրորդական:
Թերևս տարբերությունը վարչապետի և գործարարի գործողությունների և աշխատանքի միջև այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ սոսկ ամենակարևոր հարցերի վրա կենտրոնանալու շռայլություն թույլ տալ: Իմ կարծիքն այն է, որ մեր առաջին հիմնական խնդիրն է կապ հաստատել հասարակության հետ այնպես, որ մեր հասարակությունը  հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկված ազդակներին: Խոսքը վերաբերում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ լայն հասարակությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է և սատարում է այն ծրագրերին, որոնք  մենք առաջարկում ենք:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play