«Պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր».Կարեն Կարապետյան


«Պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր».Կարեն Կարապետյան

  • 27-01-2017 13:09:53   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցից հատված, որը հրապարակվել է  բրիտանական հեղինակավոր “The Banker” ամսագրում
 
 
      Հարց. Պարոն վարչապետ, ի՞նչ տնտեսական նախաձեռնություններ  և ծրագրեր ունեք:
 
        Պատասխան. ՀՀ վարչապետ - Կան մի քանի հիմնական թեմաներ, որ ես կցանկանայի առանձնացնել:
Մենք պետք է ստեղծենք իսկապես ազատ, մրցակցային և արդար գործարար միջավայր: Մենք վստահ ենք, որ մեր ազգի ստեղծագործական ներուժի և գործարար խորաթափանցության շնորհիվ տեղական բիզնեսն իրապես արագ աճ կարձանագրի: Բացի այդ, եթե մենք հստակ ազդակներ  ուղարկենք, ապա օտարերկրյա ներդրողները կարձագանքեն և կմտնեն հայաստանյան շուկա, իրենց համար հարմարավետ խաղի կանոններով:
Հաշվի առնելով մեր ներկա տնտեսական վիճակը, մենք պետք է խթանենք բիզնեսը գուցեև իշխանության համար ոչ ավանդական ճանապարհով: Մենք պատրաստվում ենք ստեղծել հիմնադրամներ, որոնք պետք է ֆինանսավորում տրամադրեն տարբեր ոլորտներին, օրինակ՝ գյուղատնտեսությանը, ՓՄՁ-ներին և այլն:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, որտեղ մասնավոր և պետական հատվածի տաղանդավոր ներկայացուցիչների ներգրավմամբ պետք է քննարկենք և մշակենք երկարաժամկետ ծրագրեր և բարեփոխումներ և, ի վերջո, որոշենք, թե որ ուղղությամբ պետք է  Հայաստանը շարժվի:
Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի  բարենպաստ և հարմարավետ պայմաններ ստեղծենք ստեղծագործ և աշխատասեր անհատների համար և ուրվագծենք հորիզոններն  այնպես, որ բոլորը լծվեն այդ ապագայի կառուցմանը: Մենք ցանկանում ենք ցույց տալ բոլորին մեր երազած երկիրը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play