ՀՀ ՊՆ-ի կողմից պատվիրված զինծառայողների նոր կոշիկներն ավելի որակյալ են և հարմարավետ. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)


ՀՀ ՊՆ-ի կողմից պատվիրված զինծառայողների նոր կոշիկներն ավելի որակյալ են և հարմարավետ. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

  • 27-01-2017 15:37:16   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պատվիրված զինծառայողների նոր կոշիկները նախկինների համեմատ լինելու են ավելի որակյալ և հարմարավետ: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
 
Ըստ նրա` այս պաշտոնում գործունեության 118 օրերի ընթացքում իր մշտական ուշադրության կենտրոնում է եղել զինծառայության պայմանների բարելավման խնդիրը տարբեր ուղղություններով: 
Վ. Սարգսյանը, մասնավորապես, առանձնացրեց զինծառայողների համազգեստի և հատկապես կոշիկի խնդիրը` ընդգծելով, որ ցանկանում է, որպեսզի հայկական  բանակում զինծառայողների կոշիկները լինեն միջազգայնորեն ճանաչված բրենդ: 
«Ես ցանկանում եմ, որպեսզի զինվորական կոշիկները լինեն հարմարավետ և որակյալ և դրանք կրեն նաև քաղաքացիական անձիք»,- ասաց նա` հավելելով, որ նոր պատվիրված կոշիկները կարվելու են բնական կաշվի ավելի մեծ կտորներից, ինչն ավելի հարմարավետ կդարձնի դրանք: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն