Փետրվարի 3-ին ժամը 07.30-ին Լիբանանում Հայոց Ցեղասպանութեան նուիրուած Ֆանարի յուշակոթողին դիմաց տեղի կունենա Հայոց բանակի հիմնադրման 25-ամյակի առիթով, բանակի զոհերի հիշատակին հոգեհանդիստ, որից հետո ժամը 08.00-ին՝ Ազգ. Ս. Խանամիրեան քոլեճի սրահին մեջ քննարկում «25-ամյա ՀՀ-ի հառաջիկա տասնամյակի մարտահրաւերները» թեմայով։
Քննարկման բանախոսներ են Լիբանանում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչեանն ու Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Միջոցառումը կազմակերպել է Դաշնակցության "Է. Ակնունի" կոմիտեն։