Դատական սանկցիա կիրառել Վահան Շիրխանյանի հանդեպ.Դատական նիստը հետաձգվել է


Դատական սանկցիա կիրառել Վահան Շիրխանյանի հանդեպ.Դատական նիստը հետաձգվել է

  • 27-01-2017 16:17:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ սկսվեց  2015 թ-ին  ԱԱԾ- վնասազերծած հանցավոր խմբի դատական նիստը:  Ինչպես նախորդ նիստին, այս անգամ էլ ամբասատնյալներից պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դատական նիստին ներկա չէ:
 
Նախորդ դատական նիստում Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ  Վահան Շիրխանյանը ոչ թե չի ցանկանում, այլ չի կարող ներկայանալ դատարան առողջական վատ վիճակի պատճառով: Ավելին` Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Շիրխանյանի առողջական  վիճակի մասին կեղծ թղթեր են ներկայացվել: Այսօր  դատավորը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ գտնվում է Վահան Շիրխանյանը, գրավոր փաստաթուղթը, հայտարարեց. « ՔԿՀ-ը  կեղծ փաստաթղթեր չի տրամադրել: Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Նա հրաժարվում է դեղերն ընդունել»:
 
Մեղադրող կողմն էլ  միջնորդություն ներկայացրեց դատարանին` դատական սանկցիա կիրառել Վահան Շիրխանյանի հանդեպ, քանի որ նա չարամտորեն  չի ներկայանում դատարան, անհարգալից վերաբերմունք է դրսեւորում  դատարանի հանդեպ:  
 
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հակադարձեց. «Դատարանի հանդեպ  անհարգալից վերաբերմունք է  դրսեւորում  ՀՀ ԱՆ «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկը,  որը վերախմբագրել է դատարանի պահանջը: Փոխանակ Ձեզ տրամադրեն անկետաների պատճենները, տրամադրում են անկետաների քաղվածքները:  Պահանջում եմ, որ դատարանը  ՔԿՀ-ից պահանջի  Վահան Շիրխանյանի  բժշկական  բոլոր փաստաթղթերը »:
 
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 17-ին 14:30-ին: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը