ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2017թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2017թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը

  • 27-01-2017 18:20:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ըստ «Global Finance»հեղինակավոր ամսագրի, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում։
 
«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2017թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը:
 
Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:
 
Նշենք, որ հունվարի 18-ին Մադրիդում  կայացած “Ֆինանսների և առևտրի բանկային միության” /BAFT/ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  9 տարածաշրջանի   83 երկրի  բանկերի անունները:  Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ: Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում արդեն երրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից: 
 
Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն