Արարատ Խանդոյանին պատժախցում պահելու պայմանների հարցի առընչությամբ Պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ


Արարատ Խանդոյանին պատժախցում պահելու պայմանների հարցի առընչությամբ Պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ

  • 27-01-2017 21:18:04   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 27-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող կալանավորված անձ Արարատ Խանդոյանին` վերջինիս պաշտպան Արա Ղարագյոզյանի բանավոր բողոքի հիման վրա:
 
 Առանձնազրույցի  ընթացքում պարզվել է, որ Ա. Խանդոյանը 2017 թվականի հունվարի 26-ին մեկուսացվել և տեղափոխվել է պատժախուց: 2017 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ Ա. Խանդոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
Ա. Խանդոյանի հետ առանձնազրույցից և պատժախցի պայմանների ուսումնասիրությունից պարզվել է, որ պատժախցի պայմանները բավարար չեն՝ այդ թվում բացակայում է պատուհանի ապակու մի հատվածը, որը փակված է ստվարաթղթով:
Արարատ Խանդոյանի և նրա պաշտպանի բողոքների, ինչպես նաև այցի արդյունքների հիման վրա արդեն իսկ բարձրացվել է Ա.Խանդոյանի պատժախուցը փոխելու հարցը:
 Պաշտպանի կողմից նախաձեռնվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ և պարզաբանումներ կպահանջվեն ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play