Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է


Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է

  • 27-01-2017 21:19:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին` ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և  հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
 
Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի-Նոր Գեղի, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:
 
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վարդենյաց  լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները:
 
Բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:
 
Չարենցավանի ճանապարհահատվածում, Մարալիկ-Լանջիկ հատվածում և Աշտարակի տարածաշրջանի ճանապարհներին  բուք է:
 
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:
 
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն