ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

  • 27-01-2017 21:21:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ այսօր հերթական հանդիպումն է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 
 
Հանդիպմանը ներկա էր նաև 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի նախագահ Համլետ Աբրահամյանը: Վերջինիս կողմից ներկայացվել է տեղեկատվություն` ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող, հատուկ ստեղծված կայքի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում իրականացնող մասնագիտացված կազմակերպության` մրցութային կարգով անցկացված ընտրության վերաբերյալ. պարզաբանվել են գործընթացի հետ կապված առանձին գործառույթներ և հանգամանքներ: 
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընտրական գործընթացներին առնչվող առանձին այլ իրավակարգավորումներ: 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ ներկայացված տեսակետները և մոտեցումներն իրենց արտահայտումը կստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play