10-ամյա Գրիգոր Օսիպյանը` շախմատի միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր


10-ամյա Գրիգոր Օսիպյանը` շախմատի միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր

  • 30-01-2017 13:12:32   | Բելոռուս  |  Սպորտ

Սույն թվականի հունվարի 19-26-ը Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում անցկացվեց «Օրշա-2017» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների շախմատիստներ: Հայաստանը մրցաշարում ներկայացված էր «Նարվա» շախմատի դպրոցի 2 սաներով՝ Գրիգոր Օսիպյան, Խաչիկ Գևոնյան՝ «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն, գլխավոր մարզիչ Նարեկ Վարազդատյանի ուղեկցությամբ: Մասնակիցների թվում էին նաև Լևոն Կարապետյանը Լոռիից և Արթուր Կարագյոզյանը` Կոտայքից:
Մրցաշարի շրջանակներում կայացած կայծակնային շախմատի վերջնական արդյունքների համաձայն՝ «Նարվա» շախմատի դպրոցի սան Գրիգոր Օսիպյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և կիսեց 4-ից 5-րդ հորիզոնականները:
 
Դասական շախմատի մրցաշարի մինչև 12 տարեկան պատանիների լավագույն շախմատիստ ճանաչվեց «Նարվա»-ի սան 10-ամյա 1-ին կարգային Գրիգոր Օսիպյանը:
Լավագույն պարտիայի մրցանակը բաժին հասավ Վանաձորի ներկայացուցիչ Լևոն Կարապետյանին, իսկ «B» մրցաշարում Արթուր Կարագյոզյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և արժանացավ գումարային մրցանակի:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Գրիգոր Օսիպյանը հանդես էր գալիս ոչ իր տարիքային խմբում. նա մասնակցում էր «B» մրցաշարին` խաղալով այնպիսի աշխարհահռչակ գրոսմայստերի կողքին, ինչպիսին Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր  Բորտնիկն է, ում միջազգային վարկանիշն արդեն 2581 է:
 
«Նարվա» շախմատի դպրոցի լրատվական բաժին
 
Նոյյան տապան  -   Սպորտ