Ավարտվել է Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության 14-րդ նիստը


Ավարտվել է Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության 14-րդ նիստը

  • 30-01-2017 16:36:17   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 28-ին Հռոմում ավարտվեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային աստվածաբանական միացյալ հանձնախմբի թվով տասնչորսերորդ նիստը: 
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացմանը, ծիսական-աստվածաբանական և եկեղեցաբանական արտահայտումներին առնչվող հարցեր:
 
Երկխոսության համար նախատեսված «Ս. Հաղորդության խորհուրդը և Եկեղեցին» թեմայի վերաբերյալ իրենց աստվածաբանական զեկույցները ներկայացնելուց հետո, հունվարի 28-ի նիստի ժամանակ միացյալ աստվածաբանական հանձնախմբի անդամները քննարկեցին նաև հետագա հանդիպման մանրամասները: 
Հանձնախումբը, ընկալյալ հերթագայության համաձայն, հաջորդ նիստը գումարելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 2018 թվականի հունվարի 29-ից փետրվարի 5-ը՝ բարձր հյուրընկալությամբ և օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: 
Հանդիպման քննարկման նյութ են լինելու երկու եկեղեցական ընտանիքներում Ապաշխարության, Ձեռնադրության և Հիվանդաց օծման սրբազան խորհուրդների շուրջ ձևավորված ընկալումները և ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play