Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները


Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները

  • 30-01-2017 18:33:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման լայնածավալ աշխատանքները  չդադարող ժամանակացույցով շարունակվել են նաև հանգստյան օրերին:
 
Արվածի արդյունքն ավելի տեսանելի է դարձել կիրակի լուսադեմին արձանագրված տեղումների դադարից հետո: Գլխավոր փողոցներում աշխատանքն ավարտելուց հետո «Սանիթեք» ընկերության, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների հատուկ տեխնիկան տեղափոխվել է երկրորդական փողոցներ,  բակեր ու միջբակային  տարածքներ: Զուգահեռաբար մաքրվում են մայթերը, կանգառասրահների տարածքները, աստիճանավանդակներն ու անցումները: Բակային տարածքների ձնամաքրմանը ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Գործընթացը կշարունակվի մինչև  երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Աշխատանքները  վերահսկվում են  վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի կողմից: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն