Իրանական հրթիռների պատճառով ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել
31-01-2017 11:58:15 | Իտալիա | Միջազգային
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին պատրաստվում է արտակարգ նիստ հրավիրել կապված Իրանի կողմից արտադրված փորձարարական միջին հեռահարության բալիստիկ հրթիռների թռիչքների հետ:
korrespondent.net-ի փոխանցմամբ` շտապ խորհրդակցության մասին հարցումն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին ուղարկվել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոն կոչ է արել Անվտանգության խորհուրդին արձագանքել:
Նշվում է, որ նիստը կայանալու է Կիևի ժամանակով 17:00-ին: Ինչպես հայտարարել է Դանոն, հունվարի 29-ին կայացած իրանական հրթիռի թռիչքը խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք արգելում են Թեհրանին փորձարկել հրթիռներ, որոնք կարող են միջուկային ներուժ ունենալ:
«Միջազգային հանրությունը չպետք է գլուխը թաղի ավազի մեջ իրանական ագրեսիայի նկատմամբ: ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն անմիջապես պետք է ձեռք առնեն միջոցներ` ի պատասխան Իրանի պահվածքին, որն վտանգի է ենթարկում ոչ միայն Իսրայելին, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը:
Թեհրանում էլ հայտարարել են, որ իրանական հրթիռները երբեք չեն հագեցվի միջուկային մարտագլխիկներով: Իրանի պաշտոնական անձիք վստահեցնում են, որ մտադիր չեն զարգացնել միջուկային զենքը` չնայած որ երկրի ռազմական ղեկավարությունը պնդել է ընդարձակել հրթիռային փորձարկումների ծրագրերը: