Ադրբեջանական զինուժը անցած գիշեր դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով.ԼՂՀ ՊՆ


Ադրբեջանական զինուժը անցած գիշեր դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով.ԼՂՀ ՊՆ

  • 31-01-2017 11:55:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունվարի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 290 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 56 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական