NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը Լեհական արտադրության է


NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը Լեհական արտադրության է

  • 31-01-2017 17:21:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է էլեկտրոնային կայքերում և սոցիալական ցանցերում երեկ տարածված Գագիկ Շամշյանի այն տեղեկատվությանը, թե Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է NUTRICIA Nutrilon ProNutra+ ադրբեջանական Facebook-ի հասցե ունեցող, կասկածելի մանկական կեր:
 
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը Լեհական արտադրության է (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում: Նաև՝ վերացվել են մակնշման այն բացթողումները, որոնց պատճառով դեռևս անցած տարվա ամռանը այս նույն ապրանքանիշի իրացումը կասեցվել էր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play